«Կարճ ասած»․ Անցավ ստի ու կորստի ևս մեկ տարի (տեսանյութ)
Ինչպես բոլորս տարվա վերջում փորձում ենք մեր անհատական ու ընդհանուր ամփոփումն անել, ձեռքբերումներն ու կորուստները ներկայացնել, այնպես էլ պետական գերատեսչություններն են տարին ամփոփում, բայց ի տարբերություն մեզ, իրենք խոսում են, իրենց պատկերացումներով՝ միայն ձեռքբերումներից՝ 5 մլն մարդ է եկել-գնացել, տնտեսությունն այսքան աճել է, 800 կմ ճանապարհ ենք ասֆալտել-սալիկել, այսքան թեքահարթակ ենք սարքել և այլն։ Պետության, ազգային կորուստներից, ձախողումներից չեն խոսում։ Տնտեսական ցուցանիշներ՝ ընդդեմ պետականության ու իրական արժեքների։ Կորուստներից չեն խսում, ստերից չեն խոսում, տված ու չկատարած խոստումներից առավել ևս չեն խոսում։ Բայց խոսում է ժողովուրդը, խոսում ենք մենք՝ լրագրողներս, քանի որ եթե իրենց թվում է՝ խոստումները էդպես շաղ տալով անցան, ապա այդպես չէ․ մենք որ բոլորը հավաքագրում ենք և այսպես ասած՝ դեմները դնում։ Չէ, ժողովուրդ ջան, այնպես չէ, որ տարեվերջյան հաղորդումովս չէի ուզենա եկող տարվա իրադարձություններ կանխատեսել, ինչ-որ հույսերից խոսել․ ավաղ դեռ հնարավոր չէ, ցավում եմ, բայց կարծում եմ՝ կհասկանաք ինձ։
Տարեվերջյան թողարկմանը էլի անդրադառնալու եմ Նիկոլ Փաշինյանի ստերին, որովհետև այլ ինչի՞ն անդրադառնամ․ Այս շաբաթ ևս շուրջ 30 չկատարած, սուտ խոստումներ ենք վեր հանել Yerevan.Today կայքում։ Դրանցից մեկը հայկական ավտոմեքենայի մասին երազանքն էր։ Հիշեք, խնդրում եմ, 2018 թվականի դեկտենբերին Վանաձորում փորձարկեց հայ-իրանական արտադրության համատեղ մեքենայի ձևանմուշ։ Խոստացան մինչև 2019 թվականի մարտ ամիսը արդեն վաճառքի հանել ավտոմեքենաները։ Ժողովուրդը հպարտությունից դադար չուներ, թե հեսա տեսեք ինչեր են անելու։ Խեղճը նստած սպասում էր։ Արդյունքը զրո է, խոստումը այդպես էլ մնաց, ինչպես մնացած բոլորը։ Դրա փոխարեն այս տարվա ամռանը Վահան Քերոբյանը ոգևորված հայտարարեց, որ Հայաստանում ավտոմեքենա են արտադրում, գործարանի անունն էլ Սեպուհ էր։ Արտադրել ասածը՝ Կորեայից բերում հավաքում էին։ Քերոբյանն ասաց, որ արդեն 8 հատ հավաքել են։ 5 Ամիս անց՝ դեկտեմբերին, ասաց, որ հլը էդ 8 հատն է, բայց սերիական արտադրություն կլինի։ Մեկ օր անց հայտարարվեց գործարանի փակվելու մասին՝ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների պատճառով։ Հիշեցնեմ, անպայման, այս վատթարացումը տեղի է ունենում, մեր՝ հայկական կողմի ջանքերով, ռուսները հակառակը, դեռ փորձում են մեղմել, չնկատել․ բայց դե այս ամենի բացասական ազդեցությունն արդեն ակնհայտ է։
Հիշել ենք 2020 թվականի այս օրերի կատարվածը։ Թշնամուն հանձնվեց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի մասը և 13 տուն, բնակիչներին Փաշինյանը խստացավ անմիջապես տներ սարքել նույն գյուղի մյուս մասում։ 3 տարի է՝ շինարարությունն ընթանում է։ 2021 թվականին խոստանում էին տալ, հետո՝ մյուս տարի, էս տարվա կեսին, հետո՝ տարեվերջին․ երկու օրից կգա 2024 թվականը, դեռ չեն տվել։ Ասեմ ձեզ, որ ցանկացած պետության համար ամոթ է, որ կառավարությունը չի կարողանում 3 տարում 13 տուն սարքել, առավելևս, որ պատճառը ոչ թե ինչոր բնական աղետն է, այլ հենց իր վարած քաղաքականությունն ու ձախողումը։
Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ՝ 2020թ․ մայիսի 21-ին գնացել էր Արցախ, ժողովրդին խոստացավ, որ իր ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում Արցախի ինքնորոշումը ճանաչվելու է։ Էնտեղի ժողովուրդն էլ, էստեղինների պես, մե խինդ, մե ուրախություն, հո էն թալանչիների պես չի, ազնվագույն մարդ ա, հեսա արգի մեջ էդ սաղ անելու է դնի մի կողմ։ Գիտենք ինչ արեց, էդ չակերտներում ազնվագույն մարդը․ նաև իմացանք էդ իր ասած թալանչիները որքան դժվարությամբ պահել-պահպանել էին մեր հայրենիք Արցախը։ Շատ ցավոտ, բայց լա՛վ իմացանք, որ էնպես չի, որ ով էլ լիներ, էդքանը կաներ, հեչ էդպես չէ։ Էդ սաղ իմացանք ու էդ նույն մարդը, այսօր հայտարարում է, թե՝ էդ ինչե՞ր եք խոսում, որ սաղ երկրները ինքնորոշվեն, աշխարհում երկիր չի մնա։ Կամ որ այսօր հայտարարում է, թե 2018 թվականից արդեն հնարավոր չէր Արցախի գոյությունը Ադրբեջանից դուրս։ Հիմա էս շվարած, բռնի տեղահանված ժողովուրդը, նայում-ասում է՝ բա դա իբր որ գիտեիր, ո՞նց էիր հայտարարում որ Արցախը Հայաստան է և վերջ։ Բա՛ ժողովուրդ ջան, այ հենց տենց, հայտարարում էր, հիմա էլ ա բաներ հայտարարում, ի՞նչ ասեմ, ուզում եք՝ հավատացեք։
2018 թվականին, երբ դեռ ՔՊ-ականներն ազգուտակով պաշտոնի չէին, ասում էր՝ կառավարման համակարգը նախկինում հորքուր-մորքուր-խնամի-ծանոթ-բարեկամով է լցված, բա մենք գալիս ենք, որ փոխենք, հերիք ա, բոլ ա ժողովրդին կեղեքեն։ Այս թեմային շատ եմ անդրադարձել, անուններով, փաստերով, օրինակներով, թե ինչպես են գերդաստաններով լցվել պետական համակարգ ու բյուջեի հաշվին հո չէն բարգավաճում, հո թշերները չեն լցնում, ժողովրդի ասած։
2019 թվականին Արցախում խոստանում էր մինչև 2023 թվականը լուծել Պաշտպանության բանակի բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրները։ Դա լուծեց յուրովի՝ զրկելով բոլոր արցախցիներին տներից։ Էն որ ասում են հոնքը սարքելու փոխարեն, աչքն էլ, տո դեմքներս էլ հանեց, խայտառակեց ամբողջ աշխարհով մեկ։
2018 թվականի ապրիլին ասում էր, որ Հայաստանը ոչ միայն դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, այլև այդ կազմակերպությունը ավելի արդյունավետ կդարձնի, Հայաստանի ու Արցախի անվտանգության համար երաշխիքներ կբերի, ու որ դա բխում է մեր ազգային շահից։ Այսօր իր ղեկավարած, պարտության հասցրած Հայաստանը ՀԱՊԿ միջոցառումների չի մասնակցում, զորավարժությունների չի մասսնակցում, աջակցությւոնից հրաժարվել է, գլխավոր քարտուղարի տեղակալի հաստիքից հրաժարվել է, լիազոր ներկայացուցչին հետ է կանչել, այլընտրանքի մասին ոչ մեկ չի էլ ուզում խոսել․ էնքան անլուրջ ա ու Աստված գիտի, թե սրանց մտքում էլ ինչ կա, բայց ակնհայտ է, որ Հայաստանի անվտանգությունը, ինչ ասեմ, երևի կախված է Ալիևի կամ Էրդողանի քմահաճույքից, մտնեն մեզ գրավե՞ն, թե՞ թողնեն մի քիչ էլ շնչենք։ Ու թող մեզ ցույց չտան էլի, ֆրանսիական զրահապատ մեքենաները, դա երևի իրենց համար են բերել, որ շանս ունենան փախչելու։
2018 թվականին խոստանում էր, որ դիվանագիտական կորպուսը զերծ կպահի Հայաստանում իրենց արած հեղափոխության ազդեցությունից․ կարելի էր հասկանալ, որ ամբաղ-զամբաղ նշանակումներ գոնե էդտեղ չեն անի։ Պարզվում է, որ այս ոլորտը լավ էլ զոհ է գնացել իրենց իբր մերժած ԽԾԲ համակարգին, նշանակվել են անմրցունակ, անփորձ ու ներքին կուսակցական շահերով պայմանավորված դեմքեր։ ԱԳ նախարարը պատմաբան է, նրա տեղակալը մարդ է, որը կյանքում առաջին անգամ աշխատել է 2017 թվականից, ԱՄՆ դեսպանը Նիկոլ Փաշինյանի անգլերենի բանասեր ուսուցչուհին է, Գերմանիայում ու Իսպանիայում դեսպանները ընդամենը այդ լեզուներն իմացող ՔՊ-ականներ են։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այսօր որոշվում է հիմնականում ոչ դիվանագետ բարձր պաշտոնյաների կողմից: Ես էլ հարցնում եմ, էս պարագայում, բա ի՞նչ էինք ուզում, կասե՞ք։
2018 թվականին խոստանում էր որ ցանկացած քաղաքացի, կապ չունի փող ունի թե չէ, եթե ունի հիվնդանոցի կարիք, պետք է պետությունը ապահովի բուժմամբ։ Քաղաքացիները, ովքեր փող չունեն, բնականաբար, չեն դիմում հիվանդանոց, որովհետև երբ դիմում են, տարվա հենց սկզբից պատասխանը հետևյալն է՝ պետպատվերի փողը պրծել է։
Խոստանում էր Հայաստանում վերացնել ծայրահեղ աղքատությունը և կտրուկ նվազեցնել աղքատությունը, նպաստների համակարգն էլ դարձնել հասցեական։ Արդյունքում նպաստառուների թիվը պակասել է, ծայրահեղ աղքատների թիվը շատացել, 3 հազար դրամով թոշակ էին բարձրացնում ու տարեցին զրկում նպաստից։ Փաշինյանը գնում է պետհամալսարան, տնտեսագետ դասախոսը հարց է տալիս, թե աղքատությունը էդ որ էդքան ասում ես, ո՞նց ես վերացնելու, պատասխանում է՝ հեղափոխական տարբերակ եմ մտածել՝ պետք է սկսենք ատել աղքատությունը, կվերացնենք։ Է՞դ ինչ թազա բան էր։ Ինչի էդ ում ուշքն ա գնում աղքատության համա՞ր որ, սաղ էլ ատում են, բայց, այ ընկեր, բնակչությանդ կեսը աղքատ է, դու ինչ ես անելու, էդ ասա։ Եսիմ, ես, համենայնդեպս, չգիտեմ մի հոգու, որ ատելով աղքատությունից դուրս գա, գուցե դուք գիտեք։
2018 թվականին՝ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարում է՝ մեր կարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է, մարդկանց հետ ազնիվ լինելն է: Մենք պետք է չկորցնենք մարդկանց աչքերին ուղիղ նայելու իրավունքը, պետք է ուժ ունենանք ներողություն խնդրելու և այլն։ Էն որ մեռան խաբելով՝ Փաշինյանի գլխավորությամբ, մեռանք էդ մասին փաստեր հրապարակելով, բայց մարդկանց աչքերին նայելու ու ներողություն խնդրելու փոխարեն սաղ ձախողումների, դավաճանության, հանձնումների, ողբերգությունների համար ոչ միայն ներողություն չեն խնդրում, այլև մեղադրում են ուրիշներին։ Եվ ընդհանրապես, սուտը դարձել է այս իշխանության բրենդը, նրանց շարժիչ ուժը, սուտ խոսող պաշտոնյան որևէ պատասխանատվություն չի կրում իր ստերի համար։
Այս շաբաթ ևս շատ ու շատ խոստումների ենք անդրադարձել, որ տվել է ու չի կատարել կամ կատարել է հակառակը՝ հողակտորների մասին, ոռոգման ջրի, դպրոցների վերանորոգման, ազգային ավիափոխադրողի, բանակի, ներգաղթի, ՏՏ ոլորտի և այլն, բացեք կայքն ու կարդացեք, լիքը բաներ կհիշեք։
Տարեմուտի այս ամփոփման ընթացքում, փաստորեն, էլի արձանագրում ենք, որ մեզ մի գլուխ խաբել են, իսկ մենք էլ խաբվել ենք, հաճույքով։
2020 թվականից ի վեր արդեն 4 տարի է, տարվա վերջում արձանագրում ենք ազգային ողբերգությունը։ 2020-ին արձանագրեցինք՝ զոհեր ու Արցախի մեծ մասի կորուստ։ 2021 թվականին արձանագրեցինք՝ զոհեր, և Հայաստանից 40 քառակուսի կիլոմետրի կորուստ։ 2022 թվականին արձանագրեցինք՝ զոհեր և արդեն 200 քառակուսի կիլոմետրի կորուստ։ 2023 թվականին արձանագրում ենք՝ Արցախի ամբողջական հանձնում, Արցախի հայաթափում, Արցախի ղեկավարության գերեվարում, Տեղ գյուղից տարածքների կորուստ, զոհեր ու զոհեր։ Վախենում եմ արդեն մտածել, թե ինչ կլինի 2024 թվականին։ Օրերս, երբ ԱԺ Հայաստան խմբակցությունը գնացել էր վարդենիսցիների հետ հանդիպման, Կութ գյուղի բնակիչներից մեկը հարց է տալիս՝ արդեն մեկ տարուց ավելի է մեր զինվորի դին ընկած է Ադրբեջանի խլած հատվածում, իշխանությունը ե՞րբ է բերելու։ Ի՞նչ ասես այդ մարդուն։ Մենք տարին փակում ենք մի իրավիճակում, երբ հայաստանից խլված տարածքում կա հայկական զինվորի կմախք, իսկ իշխանավորները հերթով բոլոր քեֆերին գնում են, կանգնում, գլուխ գովում, թե էս ցուցանիշը սենց, էն ցուցանիշը նենց։
Կարճ ասած՝ Ինձ համար ցավալի է, որ հերթական անգամ տարեմուտին հաջորդ տարվա համար գլխավոր շնորհավորողը, կենաց ասողը լինելու է նույն մարդը, որի ուղերձն ավելի շատ բայղուշության է նման։
Մաղթում եմ և հույս ունեմ, որ մեր ոչ մարդկային կորուստները անդառնալի չեն, էս ողբերգական անիվը, որ ամբողջ երկրով պտտվում է, կանգ կառնի ի վերջո և կկարողանանք 2024 թվականից վերագտնել մեզ, մեր նամուսը, մեր արժանապատվությունը։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today