Հովիկ Աբրահամյանը հրապարակել է ԱԺ ընտրությունների օրը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին տեղեկացրել է, որ նոյեմբերի 14–ին խորհրդարանական նիստի մեկնարկին պաշտոնապես հրաժարական կներկայացնի, ևս 5 օր հետո էլ այն ուժի մեջ կմտնի և նոյեմբերի 21–ից նոր ՀՀԿ–ում կքննարկեն, թե ով կփոխարինի իրեն ԱԺ նախագահի պաշտոնում։
–Պետք չէ ֆետիշացնենք այս հարցը, քանի ԱԺ ընտրություններին մնացել է 5 ամիս. մայիսի 6–ին լինելու են խորհրդարանական ընտրություններ,–ընդգծել է Հ. Աբրահամյանը։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ «Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Ազգային ժողովի ընտրությունը նշանակվում է Հանրապետության նախագահի հրամանագրով»։

7or.am