Լավրովը զգուշացնում է Հայաստանին. Սերգեյ Ստանկևիչ (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Սերգեյ ՍտանկեւիչըAlpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, ըստ որի՝ Ռուսաստանը բազմիցս իր հայ գործընկերների ուշադրությունն է հրավիրել, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում ամրապնդել իրենց դիրքերը, պայմաններ ստեղծել «բաժանիր եւ տիրիր» սխեմայով մանիպուլյացիաների համար:
Փորձագետի կարծիքով՝ Լավրովի խոսքերն ավելի շատ նախազգուշացում են, քան նկարագրում արդեն ստեղծված իրավիճակը:
«Կարծում եմ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այս հայտարարությունն ավելի շատ նախազգուշացում է, քան ստեղծված իրավիճակի նկարագրություն։ Այստեղ նախազգուշացում տեսնելու, սրա վրա կենտրոնանալու կարիք կա, որովհետեւ եթե նայենք արդեն կատարված փաստերին, ապա Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ոչ մի ուղղակի համագործակցություն չկա։
Որոշ դատողություններ կան Եվրամիության հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ։ Եվ կան որոշ հայտարարություններ ՆԱՏՕ-ի կողմից, որոնք ողջունում են Հայաստանի հեռանալը Մոսկվայից, որը նրանք իբր տեսել են։ Բայց այս ամենը չի վերաբերում երկրի վրա հիմնարար փոփոխություններին: Այստեղ նման բան տեղի չի ունենում: Հայաստանն այսօրվա դրությամբ դուրս չի եկել ոչ մի ինտեգրացիոն նախագծից, ո՛չ ԵԱՏՄ-ից, տնտեսական նախագծից, ո՛չ ԱՊՀ-ից, քաղաքական հարթակից և նույնիսկ ՀԱՊԿ-ից, այսինքն՝ ռազմաքաղաքական դաշինքից։ Բացի այդ, որևէ պաշտոնական հայտարարություն չի հնչել Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հնարավորության մասին։
Եվ այստեղ պետք չէ չափազանցնել Ռուսաստանի կողմից Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքը, բայց առանձին արտահայտություններն, իհարկե, մտահոգիչ են, և դա նախազգուշացումների առիթ է։ ՆԱՏՕ-ն հիմա լուրջ չի վերաբերվում Կովկասին։ Եվ ես ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ ՆԱՏՕ-ն փորձի ինչ-որ կերպ ավելացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Այնտեղ արդեն կա Թուրքիայի ազդեցությունը, և ՆԱՏՕ-ն հազիվ թե կարողանա դուրս գալ այդ ազդեցության սահմաններից»,-ասել է Ստանկևիչը։
Լավրովը զգուշացնում է Հայաստանին. Սերգեյ Ստանկևիչ (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Սերգեյ Ստանկեւիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, ըստ որի՝ Ռուսաստանը բազմիցս իր հայ գործընկերների ուշադրությունն է հրավիրել, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում ամրապնդել իրենց դիրքերը, պայմաններ ստեղծել «բաժանիր եւ տիրիր» սխեմայով մանիպուլյացիաների համար: