ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացումը կհանգեցնի ՀՀ պաշտպանական ինքնիշխանության կորստի. Լավրով
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանը կգիտակցի ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացման հետևանքով ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում պետության ինքնիշխանության կորստի սպառնալիքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականի արդյունքներով ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Հուսով եմ, Երևանում իրենց հաշիվ են տալիս, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության ևւ անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի»,-նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների: Նրա խոսքով՝ հանրապետությունում շարունակվում է զինված ուժերի արդիականացումը ՆԱՏՕ-ի չափանիշներով, իսկ ՀՀ զինվորականները վերապատրաստում են անցնում Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ պետություններում:
«Դա չի կարող մեզ անհանգստություն չպատճառել։ Մենք բազմիցս հրավիրել ենք հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակն է ամրապնդել տարածաշրջանում իրենց դիրքերը, պայմաններ ստեղծել «բաժանիր, որ տիրես» սխեմայով մանիպուլյացիաների համար»,-հավելել Է Լավրովը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am