Երևանի իշխանությունն այլևս կախված է «շան» մազից. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Բոլոր ավտորիտար ռեժիմները ձգտում են ապաքաղաքականացնել քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացառություն չէ։
«Մի՛ քաղաքականացրեք» բանաձևը միշտ ձեռնտու է պոպուլիստ–բռնապետին, քանզի իր կարծիքով քաղաքականությամբ միայն ինքը պետք է զբաղվի։
Քաղաքական կյանքի ապաքաղաքականացում թույլ չտալը շատ կարևոր է, որովհետև միայն քաղաքական գործընթացով է հնարավոր քաղաքացու և պետության շահերի պաշտպանություն։ Ընդ որում՝ քաղաքականացումը պետք է ներքևից իրականացնել։ ՏԻՄ–երը հենց այդ ինստիտուտներն են։
«Մայր Հայաստանին» հաջողվել է քաղաքական ինստիտուտի վերածել Երևանի ավագանին։ Ավագանու քաղաքականացումն էր, որ հնարավորություն տվեց քաղաքացուն քաղաքական դաշտում թացը չորից տարբերել։ Մեր խնդիրը պետք է լինի իրազեկված քաղաքացուն քաղաքական կյանքին ակտիվ մասնակից քաղաքացի դարձնելը։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից