Կարծիք

26.12.2023 20:55


Փաշինյանենք մի քիչ էլ բանակցեն, Ադրբեջանին էլ բանակ պետք չի լինի:

Փաշինյանենք մի քիչ էլ բանակցեն, Ադրբեջանին էլ բանակ պետք չի լինի:

Փաշինյանենք մի քիչ էլ բանակցեն, Ադրբեջանին էլ բանակ պետք չի լինի:

Այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսը «Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու» մասին հայտարարություն է ընդունել: Սրանից ավելի ուղիղ հնարավոր չէ արտահայտել պետական քաղաքականության նպատակադրումները:

Ու պատկերացրեք` մեր կողմից ովքեր պետք է «դիմագրավեն» այս օրակարգին:

Ինչ ուզող այն էլ բանակցող, ցանկացած բարենպաստ առաջարկից «բա իմ մասին ինչ կասեն» հիմնավորմամբ հրաժարվող, վերջում կապիտուլյացիա ստորագրող Փաշինյանը, բացառապես դաշնամուր նվագելու և դագաղի նկարվելու հետ ասոցացվող Վահագն Խաչատուրյանը, հայկական դիվանագիտության «դափնեպսակ» Արարատ Միրզոյանը և ՔՊ մնացած «պրոֆեսիոնալների» թիմը:

Մենք մի բան միայն պետք է գիտակցենք. Ադրբեջանն իր յուրաքանչյուր գործողությամբ միայն ապացուցում է, որ խնդիրը երբեք չի եղել Արցախը:

Այսքանից հետո գոնե մի քիչ հարգանք դրսևորեին իրենց այդքան ծառայություն մատուցած գործընկերոջ` Փաշինյանի նկատմամբ ու այսքան ակնհայտ ու հասկանալի ցույց չտային «խաղաղության դարաշրջան» կոչված կոնցեպտի ողջ կեղծությունը:

Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը