Քաղաքական

26.12.2023 17:08


Վարդան Ղուկասյանի կուսակցության աջակցությամբ «Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը դարձավ 160 հազար դրամ

Վարդան Ղուկասյանի կուսակցության աջակցությամբ «Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը դարձավ 160 հազար դրամ

«Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը կդառնա 160 հազար դրամ։

32 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Երևանի ավագանին ընդունեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը։

«Հավելյալ արտոնությունների հնարավորությունը հաջորդ նիստին կքննարկենք, կարմիր գծերին վերաբերող հնչած բոլոր առաջարկները կքննարկենք և ևս մեկ նախագիծ կունենանք փետրվարին»,-հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ այս թանկացումը հնարավոր եղավ կյանքի կոչել Վարդան Ղուկասյանի ղեկավարած «Հանրային ձայն» կուսակցության աջակցության շնորհիվ՝ նրանք ապահովեցին քվորում։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը