Դոգը օգնեց Նիկոլին․ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները, տեղական տուրքերն ու վճարները կթանկանան
Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին նաև մի շարք տեղական տուրքերի և վճարների, այդ թվում՝ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների տարեկան վճարները շուրջ 13 անգամթանկացման հարցերը։ Այս թանկացումներին դեմ արտահայտվող «Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի փողոցներում օրեր շարունակ իրազեկման և բողոքի ակցիա իրականացնելով՝ այսօր վաղ առավոտյան խորհրդանշական ակցիա արեց նաև քաղաքապետարանի մոտ։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամները կարմիր ժապավեն ամրացրեցին Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ՝ այդպիսով ընդգծելով, որ քաղաքացիների և ՔՊԿ-ական իշխանությունների միջև կարմիր հոծ գիծ է քաշված, քանի որ վերջինները ոչ միայն չեն սպասարկում ժողովրդի շահերը, այլև զբաղված են նրանց թալանելով։
«Մայր Հայաստանն» առաջարկում էր Երևանի ավագանու՝ իշխանության մաս չկազմող խմբակցություններին բոյկոտել նիստը, քվորում չապահովել ու այդպիսով տապալել թանկացումների որոշումները: Բանն այն է, որ իշխող կոալիցիան Երևանի ավագանիում չունի քվորում ապահովելու և նիստ անցկացնելու անհրաժեշտ ձայներ: Եթե ոչ իշխանական ուժերը նույնիսկ դեմ քվեարկեն օրակարգին ու թանկացումների որոշումներին, ապա միևնույն է դրանք կանցնեին: Ցավոք, այդպես էլ եղավ:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները նիստը բոյկոտելու վարքագիծ դրսևորեցին, սակայն տխրահռչակ Դոգի խմբակցությունը՝ «Հանրային ձայնը», օգնեց իշխանություններին քվորում ապահովել ու հետո էլ ձևականորեն դեմ քվեարկելով թանկացումներին՝ նպաստեց քվորումի կայացմանն ու թանկացումների որոշման ընդունմանը:
Դոգն այդպիսով մաս կազմեց իշխանությունների համար բաղձալի քվորումի ապահովմանը և քաղաքացիներին տուգանքի ու թալանի մատերիալ դարձնող թանկացումների մասին որոշումների ընդունմանը։
Այսպիսով արձանագրվեց Դոգի շնաբարո գործելաոճը՝ ընդդիմադրի դիմակի տակ թելել Նիկոլ Փաշինյանի թելը և խաղալ իշխանության դաշտում՝ ընդդեմ ժողովրդի շահի։
Դոգը օգնեց Նիկոլին․ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները, տեղական տուրքերն ու վճարները կթանկանան
Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին նաև մի շարք տեղական տուրքերի և վճարների, այդ թվում՝ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների տարեկան վճարները շուրջ 13 անգամ թանկացման հարցերը։ Այս թանկացումներին դեմ արտահայտվող «Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի փողոցներում օրեր շարունակ իրազեկման և բողոքի ակցիա իրականացնելով՝ այսօր վաղ առավոտյան խորհրդանշական ակցիա արեց նաև քաղաքապետարանի մոտ։

Հայկ Ուսունց