Ոստիկանական մեծաքանակ ուժեր են բերվել Երևանի քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի գործողություն է իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ սպասվող թանկացումների։ Այս պահին ոստիկանական մեծաքանակ ուժեր են բերվել Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Ավելի վաղ «Մայր Հայաստանը» հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր․
«Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել բիզնեսի տարբեր տեսակների վրա ևս:
Սպասվող թանկացումներն ու թալանը կանխելու համար «Մայր Հայաստանը» դեկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 9։00-ին քաղաքացիներին հրավիրում է Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու:

«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին»: