Քաղաքական

26.12.2023 09:04


«Մայր Հայաստանը» բողոքի գործողություն իրականացրեց քաղաքապետարանի դիմաց` ընդդեմ թանկացումների (տեսանյութ)

«Մայր Հայաստանը» բողոքի գործողություն իրականացրեց քաղաքապետարանի դիմաց` ընդդեմ թանկացումների (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի գործողություն է իրականացրել քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ սպասվող թանկացումների։ Ավելի վաղ «Մայր Հայաստանը» հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր․

«Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել բիզնեսի տարբեր տեսակների վրա ևս:

Սպասվող թանկացումներն ու թալանը կանխելու համար «Մայր Հայաստանը» դեկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 9։00-ին քաղաքացիներին հրավիրում է Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու:

«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին»:

Այս խորագրի վերջին նյութերը