Քաղաքական

25.12.2023 17:43


Փաշինյանն ու Պուտինը կշփվեն ԵԱՏՄ-ի և ԱՊՀ շրջանակներում

Փաշինյանն ու Պուտինը կշփվեն ԵԱՏՄ-ի և ԱՊՀ շրջանակներում

Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենան շփվել Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ առաջնորդների մասնակցությամբ միջոցառումների շրջանակում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նրանք հիանալի հնարավորություն կունենան շփվելու առաջիկա միջոցառումների շրջանակներում»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կլինե՞ն արդյոք առանձին բանակցություններ Պուտինի և Փաշինյանի միջև։

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Դեկտեմբերի 26-ին էլ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Այս խորագրի վերջին նյութերը