Աշխարհ

25.12.2023 17:11


Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով ամեն ինչ չի լուծի. Բայրամով

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով ամեն ինչ չի լուծի. Բայրամով

Խաղաղության պայմանագիրը ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի։ Այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանական հեռուստատեսության հարցազրույցում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի հետ կապված բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակն է. «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Կարևոր է, որպեսզի երկու կողմերը այստեղ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի լիակատար ինքնիշխանոսւթյան վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև լսում ենք որոշ դրական արձագանքներ»։

Գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջարկների հերթական փաթեթը խաղաղության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական Բաքուն Երևանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին։ «Առաջարկների փաթեթը, որը մշակել ենք մենք մեկ ամսվա ընթացքում, ներկայացվել է Հայաստանին։ Գործընթացը շարունակվում է։ Ես կարծում եմ, որ հանդիպումները կկայանան 2024թ.։ Մենք այդ հարցին նայում ենք իրատեսորեն և լավատեսորեն։ Միևնույն ժամանակ, երբ խոսում ենք խաղաղության համաձայնագրի մասին, մենք պետք է հասկանանք, որ այն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»,-ասել է Բայրամովը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը