Քաղաքական

25.12.2023 14:26


Ղարաբաղյան վերջին իրադարձություններից հետո Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ կհանդիպեն ԱՊՀ գագաթնաժողովում. ԶԼՄ

Ղարաբաղյան վերջին իրադարձություններից հետո Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ կհանդիպեն ԱՊՀ գագաթնաժողովում. ԶԼՄ

Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Լեռնային Ղարաբաղում աշնանային իրադարձություններից հետո առաջին անգամ կհանդիպեն դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»

Երևանն ու Բաքուն դեռ չեն հայտարարել միջոցառման շրջանակում քաղաքական գործիչների երկկողմ հանդիպում անցկացնելու պլանների մասին:

Կառավարության մամուլի ծառայությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։

Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում, սա նրանց հինգերորդ հանդիպումն էր։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը