Ադրբեջանի ավիաընկերություններն 2023 թ. ՀՀ–ին 90000 եվրո են վճարել Նախիջևան թռչելու համար
Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել 2023 թ-ին Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Տեղեկացնում ենք, որ 2023 թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,-ասված է պատասխան գրության մեջ:
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը 2021 թ. հոկտեմբերի 6–ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը` Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթեր իրականացնելու համար։ Այս ուղղությամբ թռչում էր նաև ընկերության դուստր ընկերությունը՝ Buta Airways–ը։
2023 թ. հոկտեմբերին նրանք միավորվեցին։
Չնայած Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, ապա տեղի բնակչության բռնի տեղահանմանը, Հայաստանն իր օդային տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար չի փակել։
2022 թ. Ադրբեջանի ազգային ավիափոխադրող ԱԶԱԼ–ը նույն երթուղով թռիչքների համար Հայաստանին վճարել էր մոտ 112 հազար եվրո։
Ադրբեջանի ավիաընկերություններն 2023 թ. ՀՀ–ին 90000 եվրո են վճարել Նախիջևան թռչելու համար
Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել 2023 թ-ին Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։