Լրահոս

24.12.2023 17:47


Երևանում բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում հրշեջները, մարելով կրակը, հայտնաբերել են տղամարդու ծխահարված դի

Երևանում բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում հրշեջները, մարելով կրակը, հայտնաբերել են տղամարդու ծխահարված դի

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի թիվ 1 շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հրշեջները, մարելով նշված շենքի 12-րդ հարկի բնակարանում առաջացած կրակը, հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 45-ամյա Միհրան Ա․-ի դին։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքից չի եղել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը