Լրահոս

24.12.2023 12:33


Սպանություն՝ Սյունիքի մարզում․ դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց տեղափոխված 69-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

Սպանություն՝ Սյունիքի մարզում․ դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց տեղափոխված 69-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Սիսիանում սպանություն է տեղի ունեցել, և սպանվածը «Սիսիան» բժշկական կենտրոնում մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարեկները դեպքի վայրը սահմանազատել են և տեղում իրականացրել ծառայություն։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Սիսիանի բաժնի և ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Սիսիան քաղաքի բնակիչ, 69-ամյա Կարո Խաչատրյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող (հարցականով) վերքեր, ներքին արյունահոսություն (հարցականով), փակ հերմոռագիգ շոկ» ախտորոշմամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետի և Սիսիանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը