Լրահոս

02.11.2011 14:53


Մեծ Բրիտանիան Ասանջին հանձնելու է Շվեդիային

Մեծ Բրիտանիան Ասանջին հանձնելու է Շվեդիային

Լոնդոնի բարձրագույն դատարանը վճիռ է կայացրել «Վիկիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանջին հանձնել Շվեդիային, որտեղ նրան մեղադրում են սեռական հանցագործությունների համար։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Gazeta.ru»–ն, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

Դատարանի վճռի համաձայն՝ Շվեդիայում Ասանջը պետք է հարցաքննության ենթարկվի  սեռական ոտնձգություններում մեղադրվելու համար։

Սեռական բռնություններում «Վիկիլիքսի» հիմնադրին մեղադրում են երկու կին, որոնք ավելի վաղ որպես կամավոր աշխատել են «Վիկիլիքսում»։

Այս խորագրի վերջին նյութերը