«Մայր Հայաստան»-ն ամեն ինչ անելու է, որպեսզի մեր քաղաքացիներին ազատի հունվարի 1-ից սպասվող տհաճ անակնկալներից․ Անդրանիկ Թևանյան
Երևանում ավտոկայանատեղիների, տեղական տուրքերի ու վճարների կտրուկ բարձրացում թույլ չտալու համար անհրաժեշտ է իշխանության մաս չկազմող խմբակցությունների չմասնակցություն Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստին: Պետք է քվորում չապահովել և տապալել իշխանությունների թալանչիական ծրագիրը: Քվորումի ապահովման համար իշխանություններին անհրաժեշտ է ավագանու 5 խմբակցություններից 3-ի մասնակցությունը:
Եթե որևէ ոչ իշխանական ուժ մասնակցի ու նույնիսկ դեմ քվեարկի քաղաքացիների, բիզնեսի ներկայացուցիչների վրա լրացուցիչ հարկային բեռի ավելացման որոշմանը, ապա դրանով կնպաստի թանկացումներին: Այս մասին այսօր երեկոյան ուղիղ եթերում մանրամասն կբացատրեմ, թե ինչն ինչոց է:
«Մայր Հայաստանն» իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու է, որպեսզի մեր քաղաքացիներին ազատի 2024-ի հունվարի 1-ից սպասվող տհաճ անակնկալներից:
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից