Այսօր Ալեն Սիմոնյանը խորոզլամիշ է եղել: Նաև՝ գլուխ գովացել:
«Ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ ոք ոչ մի բան չի կարող պարտադրել»,-հայտարարել է Ալեն Սիմոնյանը:
Նրա այդ խոսքերը ստախոսություն են: Ալենի քաղաքական ուժին ու այն իշխանությանը, որի ներկայացուցիչն է Ալենն առնվազն թուրքերն ու ադրբեջանիցներն ինչ ուզում պարտադրում էին: Այլ կերպ ասած՝ Ալենի շեֆին, այսինքն՝ Նիկոլին, վերջինիս շեֆերը կզացրած են պահում:
Թուրքիան Նիկոլ Փաշինյանին պարտադրեց բավարարել իրենց նախապայմանները կամ պատրաստակամություն հայտնել՝ բավարարելու դրանք, որից հետո միայն կարող է տեղի ունենալ հայ-թուրքական «երկխոսությունը»: Նիկոլը գնաց այդ քայլին: Թուրքիան պարտադրում էր Արցախը հանձնել Ադրբեջանին: Նիկոլը կատարեց Էրդողանի պահանջը՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս:
Նիկոլ Փաշինյանը կատարում է նաև Էրդողանի մյուս պահանջները և Ալիևից խաղաղություն մուրում:
Նիկոլը հույս ուներ, որ ադրբեջանական պարտադրանքներին տեղի տալով՝ կարող է ՀՀ-ի համար 29.800-ի կադաստրի թուղթ ստանալ Բաքվից ու Անկարայից: Դրա համար նա գիտակցաբար մասնակցեց Արցախի հայաթափմանն ու արցախահայության ցեղասպանությանը:
Ալիևն Արցախը ստացավ Նիկոլից, բայց չբավարարվեց դրանով ու հիմա Հայաստանն է դիտարկում որպես «Արևմտյան Ադրբեջան»` պահանջելով
-ադրբեջանիցների վերադարձ Հայաստան,
-հրաժարում Հայաստանի անկախության հռչակագրից,
-Զանգեզուրի միջանցք,
-«անկլավներ» և այլն:
Մի խոսքով, առնվազն Թուրքիան ու Ադրբեջանն ալենենց ինչ ուզում պարտադրում են: Չհաշված դրսի այլ ուժերին:
Այնպես որ, Ալենը թող գլուխ չգովա ու խորոզլամիշ չլինի: Միակ ուժը, որ դեռ չի կարողացել թուրքի պահած ալենենց բան պարտադրել, դա ՀՀ քաղաքացիներն են: Վերջիններս դեռ չեն կարողացել ՔՊԿ-ին հեռացում պարտադրել, բայց դա ժամանակի խնդիր է:
Ով կարող է Ալենի շեֆի շեֆին բան պարտադրել

Հայկ Ուսունց