ՀՅԴ ներկայացուցիչ. «Պաշտոնաթողությունները ձախողված քաղաքական գործընթացների պատճառ է»
Գյումրու քաղաքական շրջանակներում լայնորեն քննարկվում է բարձրաստիճան իշխանավորների հրաժարականների թեման։ Հատկապես ընդդիմության տեղի ներկայացուցիչները համոզված են, որ ՀՀԿ–ն սկսել է լրջորեն նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններին, և այս պաշտոնանկությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։
«Իմ կարծիքով երևի ձախողված քաղաքական գործընթացների պատճառ է, նաև պայմանավորված է ընտրություններին նախապատրաստական աշխատանքներով: Դե Գասպարյան Վովային գիտենք՝ ժամանակին ռազմական ոստիկանության պետ, ով այսօր, այսպես ասած, շատ ուժեղ մարդու համբավ ունի: Ըստ իս՝ ՀՀԿ-ն սկսել է լուրջ քարոզարշավը և ինտենսիվ նախապատրաստվում է ընտրություններին»,–ասել է ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:
«Ժառանգություն» կուսակցության Գյումրու կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը ևս հակված է այդ իրադարձությունները դիտարկել նախընտրական գործընթացների տրամաբանության շրջանակներում.
«Այս հրաժարականներն առաջին հերթին նշանակում են ուժերի դասավորում և վերադասավորում: Երևի թե Սերժ Սարգսյանը փորձում է համախմբել իրեն հավատարիմ ուժերին, որոնց վրա կարելի է հենվել: Բայց վերջին հաշվով սա ոչ մի էական փոփոխություն չի բերելու, ավելի լավ կլիներ, որ փորձեին երկրի առաջ ծառացած խնդիրները լուծել»,- նշել է «Ժառանգություն» կուսակցության տեղի պատասխանատուն:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի