Քաղաքական

02.11.2011 13:44


ԱԺ խոսնակի պաշտոնը Դավիթ Հարությունյանի նախասիրությունների մեջ չի մտնում

ԱԺ խոսնակի պաշտոնը Դավիթ Հարությունյանի նախասիրությունների մեջ չի մտնում

ՀՀ ԱԺ պետաիրավական հերցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը, ում անունը շրջանառվում է որպես ԱԺ խոսնակի հավանական թեկնածու՝ ասել է, թե ԱԺ նախագահի պաշտոնը դեռ թափուր չէ, որպեսզի թեկնածու առաջադրվի։

–Այս հարցը, բնականաբար, քաղաքական քննարկումների  առարկա կդառնա, բայց այս պահի դրությամբ որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Եթե ձեզ հետաքրքրում են իմ նախասիրությունները, ապա դա ամենևին չի մտնում իմ նախասիրություների մեջ։ Այդ պաշտոնով ես իսկապես հետաքրքրված չեմ,–ասել է նա։

Հարցին, թե իսկ եթե առաջարկվի, ինքն ինչպե՞ս կարձագանքի, Դավիթ Հարությունյանը պատասխանել է, թե  կոռեկտ չէ հիմա դա քննարկել, սակայն հույս ունի, որ իրեն նման բան չեն առաջարկի։

Մեկնաբանելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը (ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնի ստանձման պատրվակով, երբ երկրում նախընտրական շրջան չէ)` նա ասել է, թե չնայած նախընտրական շրջան չէ, բայց հաշվի առնելով այն, որ քաղաքական թեժ պայքար է սպասվում, պետք է  ուժերը համախմբել։

Հարցին, թե գուցե ներիշխանակա՞ն խնդիրների հետևանքով եղավ այս հրաժարականը, Դավիթ Հարությունյանը պատասխանել է, թե ոչ՝ նման բան չկա, քանի որ այդ դեպքում ԱԺ խոսնակը նախաընտրական շտաբ չէր ղեկավարի։

Նա նաև ընդգծել է, որ պետք չէ ԱԺ նախագահի հրաժարականը կապել կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունների հետ։

–Առաջինը շատ քաղաքականացված հարց է, իսկ  երկրորդը  լրիվ ուրիշ խնդիրներց ելնելով է,–ասել  է նա։

«7օր»–ի հարցին, թե իրավական տեսանկյունից պարտադի՞ր էր ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվել շատաբի պետի պաշտոնը ստանձնելու  համար, նա պատասխանել է, թե օրենքը նման բան չի նախատեսում և նպատակահարմարությունից ելնելով են հրաժարական տալիս։

Դավիթ Հարությունյանը հերքել է նաև  այն տեղեկությունները, թե ՀՀԿ–ն պատրաստվում է արտահերթ ընտրություններ  անցկացնել։

–Արտահերթ ընտրությունների  վերաբերյալ մենք մեր տեսակետը հայտնել ենք,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը