Ամեն դեպքում, մի քիչ քաղաքականացրեք. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արմավիրի մարզի գյուղացիներից օրերս գրել ու բողոքում էին, որ ամբողջ տարին ջուրը նորմալ չտվեցին, պոմիդորը փչացավ․ եկող տարի չեն տնկելու։ Ասում են գիտե՞ս քանի կռիվ է լինում ջրի պատճառով։ Հարցնում եմ՝ ինչի՞ եք կռիվ անում, ձեր Փաշինյանն էր ասում՝ ոռոգման ջուրը հոսանքի նման հասանելի կլինի, եկեք կառավարության դիմաց պահանջե՛ք, բողոքե՛ք։ Պատասխանում են՝ դե հո մենք քաղաքական գործիչ չենք, գյուղացի մարդ ենք։ Ինչ ասե՞մ, դե որ քո իրավունքին տեր կանգնել չես ուզում, հրաժարվիր տարվա ապրուստից, որոշողը դու ես, բայց, քո Փաշինյանը, քեզ ավելի շատ խոստում է տվել, քան քաղաքական գործիչներին։ Եսիմ։
Վերջին երեք ամիսներին մի շարք բողոքի ակցիաներ եղան․ ուսուցիչները բողոքում էին ատեստացիայից, ձկնաբույծները բողոքում էին, վրացական համարանիշով ավտոմեքենաների վարորդները բողոքում էին, ավտոներկրողները բողոքում էին և այլն։ Ակցիա անող ամեն խմբից մեկ-երկու հոգի շատ ադեկվատ խոսում էին, ասում՝ մենք ձեզ ընտրել-բերել ենք, բայց դա չի նշանակում, թե ինչ ուզեք՝ կարող եք անել։ Կողքից իրենց կոլեգաները զգուշացնում են, թե՝ դե չքաղաքականացնենք, մեր խնդիրը քաղաքական չէ։ Ուրախանում ես, որ կան մարդիկ, որ քաղաքացիական կեցվածք ունեն, հասկանում են ինչ ինչոց է, բայց կան նաև նրանք, որոնք՝ կամա, թե ակամա, կեսից մխտռում-տանում են այլ կողմ։
Ձկնաբույծները շուրջ 5 հատ ակցիա են արել, վերջինն էլ երեկ էր, հանդիպեցին նախարար Սիմիդյանին, բայց բան չփոխվեց։ Նախկինում ջուր էին ստանում ստորգետնյա հորատանցքերից, հիմա փակ համակարգի պետք է անցնեն, ջրի խնայման ռեժիմի: Օրենքն ընդունելիս լայաղ չի արել կառավարությունը քննարկի ձկնաբույծների հետ․ նրանք էլ ասում են՝ 10 հազար մարդ կորցնելու է եկամուտն ու հացը։ Բայց դե խնդիրը իրենց պատկերացմամբ էլ քաղաքական չէ։ Ինչ-որ, եսիմինչ է, իրենց պատկերացումով։
Վրացական համարներով ավտոմեքենաների վարորդներին կառավարությունը պարտադրում է 10 օրում մաքսազերծել մեքենան․ մեծ փողի հետ է կապված։ Բողոքում են ու ասում՝ դե մենք հո չենք քաղաքականացնում, ուղղակի վարչապետը տեղյակ չէ։ Ուսուցիչները բողոքում են ատեստացիայի դեմ ու էլի նույն բանը, սխալ է հաշվարկած, դեմ ենք, երևի չգիտեն, համ էլ սա քաղաքական չէ։ Ավտոներկրողներից կառավարությունը լրացուցիչ փող է պահանջում․ բողոքում են, ու մեկ էլ՝ ժողովուրդ, չքաղաքականացնենք, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Եկել ենք իրազեկենք․ ո՞ւմ, որոշում կայացնողների՞ն։ Անգամ անհետ կորածի ծնողները, իրենցից առաջ էլ գերիների հարազատները բողոքի ակցիա էին անում ու ասում մեր խնդիրը քաղաքական չէ։ Չնայած որ դա ուղնուծուծով քաղաքական է։
Լավ, մտածում եմ, էդ քաղաքական իշխանության, իշխող ուժի քաղաքականության արդյունքում դուք պրոբլեմի մեջ եք, ու ձեր խնդիրը քաղաքական չէ՞։ Բա ինչակա՞ն է ձեր խնդիրը։ Քաղաքականությամբ չզբաղվող ջան, որ քո ավտոմեքենան քաղաքական իշխանությունը պահանջում ա 10 օրում ռաստամոժկա անես, որ ձկնաբուծարանդ ասում է փակիր, քոնը ի՞նչ խնդիր է, եթե ոչ քաղաքական, սպորտայի՞ն է․ դե գնա օլիմպիական կոմիտեի մոտ բողոքիր։ Ձկնաբույծներ ջան, եթե ձեր խնդիրը հոգևոր է, գնացեք Մայր Աթոռի դիմաց բողոքեք։ Եղել են քաղաքական ընտրություններ, քաղաքական ընտրություններում հաղթած քաղաքական պաշտոնյան կայացնում է, հիմնականում հենց քաղաքական որոշում, որից բնականաբար դժգոհ եք։ Որ քեզ բժիշկը սխալ ա բուժում, ինչի՞ չես գնում պետեկամուտների կոմիտե բողոքես։ Էս մարդիկ քաղաքական բառից էնպես են ազդվում, որ թվում է՝ հենց ասեն քաղաքական ուրեմն Ղարաբաղը հանձնելու դեմ են բողոքում։ Բայց մի բան էլ ասեմ, էդ խելոքներին, անգամ դրանք իրար կապված են․ Ղարաբաղը հանձնելու դեմ բողոքին միանայիք, էդ իշխանությանը վռնդեին, հիմա քո ռաստամոշժկի ու ձկների, ատեստացիայի, ոռոգման ջրի հարցը չէր լինի։
Հենց ձկնաբույծներինը իսկական քաղաքական հարց է, խելոքներ ջան։ 270 միլիոն ԽՄ ջուր են վերցնում Սևանից, ո՞ւր է գնում։ Դրանով պետք է ոռոգվի Արարատի, Արմավիրի մարզերն ու մի քիչ էլ Կոտայքից։ Արարատի մարզի վարելահողերը 27.000 հեկտարար է, Արմավիրի մարզինը՝ 41.000։ Նիկոլն էլ հայտարարել է, որ վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում։ Այսինքն՝ Սևանից էնքան ջուր են բաց թողնում, որ ամեն մեկիդ հաշվարկով 5-6 հազար տոննայից ավելի ջուր է հասնում։ Կարապի լիճը բոլորդ տեսել եք, քո մի հեկտարի հաշվարկով բաց է թողնվում երկու հատ Կարապի լճի չափ ջուր, բայց քեզ մի կարապի խմելու չափ ջուր չեն տալիս։ Իսկ թե տալիս են, կռվով-դավով, մի երամ կարապի փող են հաշվում վրեդ: Մնացած ջուրը ո՞ւր է հոսում, եթե ձեզ չեն տալիս, մտածել ե՞ք։ Ջուրը շատ հետաքրքիր հատկություն ունի՝ հոսում է ներքև։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը որոշում չի կայացրել, որ ջուրը հոսի վերև, հոսում է ներքև, եթե հոսում է ներքև ու դու ջուր չունես, որ այգիդ ջրես, քեզ ջուր չեն տալիս, որ ձուկ աճեցնես, ուրեմն գնում ա ու՞ր․․․ ճիշտ ա, էն քո հարևան Ադրբեջանին։ Իսկ ինչի՞ ա գնում Ադրբեջան․․․ Դե երևի կռահեցիք, ուզում են բարեկամանանք։ Ինձ գրած գյուղացիներ Արտեմը ու Մկրտիչը ջուր չունեն, որ այգին ջրեն, բայց Լենքորանի շրջանի բնակիչ Հեյդարը Արտեմին հասանելիք ջրով իր պոմիդորն է աճեցնում, որ վաղը էժանով բերի մեր շուկա ծախի, Նիկոլն ու Ալիևն էլ լեն ժպտան, ասեն տեսեք ինչ լավ է։ Դե դու հա ասա իմ խնդիրը քաղաքական չէ։ Արարատյան դաշտավայրում հազար հատի չափ անտեր հորեր կան, չեք փակում, ջուրը գնում ա թշնամուն, բայց ձկնաբույծի վրա ջուրը կտրում եք, հողագործի վրա ջուրը կտրում եք։ Գյուղացին էլ գալիս ա բողոքելու, բայց հետն էլ ասում է իմ խնդիրը քաղաքական չէ․ իսկ ո՞վ ա կայացրել էդ որոշումը, թիվ մեկ քաղաքական մարմին Ազգային ժողովը՝ կառավարության առաջարկով։
Մեկ-մեկ որ չեն ասում վարչապետը տեղյակ չէ խնդիրց, սխալ են զեկուցում, այ որ ինքը իմանար թույլ չէր տա։ Մթոմ էնքան մասնագետ ա, որ եթե ճիշտ զեկուցեն, կհասկանա ինչ ա կատարվում։ Ձկնաբույծներն ասում են Նիկոլը տեղյակ չէ, սա էլ նիստ է անում, ասում է՝ նահանջ չկա, մեզ ձուկ պետք լինի, կբերենք ուրիշ տեղից։ Օրինակ, կբերի նույն Ադրբեջանից, որտեղ աճեցնում են մեր ջրով։ Բա սրա՞ն ինչ կասեք, խեղճ հարիֆը էլի՞ տեղյակ չէ։ Թե՞ լավ էլ տեղյակ է ու ամեն ինչ անում է հաշվարկով։ Շատերն են ասում՝ վարչապետին նամակ ենք գրել, անտեսել է, ուրեմն տեղյակ չէ մեր խնդրից։ Իսկ կարող ա՞ կարդացել է, գցել աղբը։ Պատկերացրեք՝ Նիկոլը նստած է իր աշխատասենյակում ու կուկուռուզ է ուտում կամ հաց ու սոխ, մեկ էլ նամակների բաժնի պետը դափոնով նամակները ձեռքին մոտենում է, ասում է՝ ձեզ նամակ են գրել, սա՝ ձկնաբույծները, սա՝ թոշակառուները, սա՝ ավտոներկրողները, ի՞նչ է ասում․ ըստ երևույթին՝ ձեռքի շարժումով ասում է ռադ արեք թող գնա․ որովհետև դուք էլ իրեն պետք չեք։
Հարցն այն է, թե որքան կուզենաս մնալ խաբված։
Նախորդ ամիս հետաքրքիր միջադեպի ականատես եղա։ Մատուցողը տվեց մենյուն այցելուին․ նա մի քանի բան թվարկեց, չունեին, ջղայնացավ՝ բա ինչի՞ եք գրել մենյուի մեջ, եթե չունեք․ մարդկանց էշի տեղ եք դնում։ Սաղ կաֆեի աշխատողները խառնվել էին իրար, վատ էին զգում իրենց, արդարանում։ Մի այցելու էլ ինչ-որ ուտելիք էր պատվիրել, ուրիշ բան էին բերել։ Ասում է ես էդքան կաֆեների մեջից ընտրել եմ ձերը, որ գամ հաց ուտեմ, դուք էս ի՞նչ եք տալիս, մենեջերին կանչեց բողոքեց, բերած սնունդի համար էլ չվճարեց, հազար անգամ էլ նորողություն խնդրեցին։ Փոքր դեպքեր են, բայց համեմատելի են պետական մասշտաբով։ Էն որ վրացական համարներով ավտոն քշելով գնացիր ու ընտրեցիր ՔՊ-ին, դու իրենց մենյուն, ծրագիրը կարդացի՞ր։ Դրա մեջ պետք է գրած լիներ հաջորդ 5 տարվա մեջ քեզ հետ ինչ են անելու։ Կատարել ես քաղաքական ընտրություն, քո ընտրածները քեզ հետ անում են այն, ինչ անում են, բան չունե՞ս ասելու, մենեջերին չունե՞ս կանչելու։ Ոնց որ էն օբյեկտում գնացել պատվիրել ես քյաբաբ, քեզ բերել են փլավ, մատուցողի հետ կռիվ ես անում, մենեջեր ես կանչում, պահանջում ես հաշվից հանեն, է նույնն էլ այստեղ է․ ընտրության ժամանակ ընտրել ես մի բան, ստանում ես լրիվ այլը, բայց մենեջերին չես կանչում, ասում ես՝ դե իմ խնդիրը սննդային չէ։ Խնդալու է, չէ՞, քաղաքական պատվերը տալիս ես, հետո գնում կանգնում, թե իմ ուզածը քաղաքականության հետ կապված չէ, բա ի՞նչ է, ես էլ հարցնում եմ։
2021 թվականի ընտրությունների ժամանակ մենյուի, այսինքն՝ ՔՊ ծրագրի մեջ գրած չի եղել, որ դու, սիրելի տաքսիստ, պետք է ամեն ուղևորից հարկ մուծես, գրված չի եղել, որ պետք է վրացական համարներով ավտոմեքենադ տանես ռտաստամոժկա անես, որ պետք է ձկնաբուծարանները փակվեն․ որովհետև՝ թքած ունեն։ Եթե գրած լիներ, չէիք ընտրի, չէ՞։ Գրած չի եղել, ընտրել ես, բերել ավելացրել են, բա հել․ էն կաֆեյում ո՞նց եք հելնում տեղներիցդ մուննաթ անում, որովհետև բան եք պատվիրել, խաբել են, ելնում տեր եք կանգնում, չէ՞։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, ձեր խնդիրները կարող են լուծվել մեկ պարագայում, եթե հասկանաք, որ քաղաքական են, քաղաքականացնեք, ու պահանջեք, որ լուծում տան, կամ չանեն այն, ինչը չեն զգուշացրել։ Թե չէ՝ դու եթե ասում ես, ես չեմ զբաղվում, դու թողնում ես, որ ինքը քո անունից կայացնի որոշումներ, դառնում ես անտարբեր, նրա որոշումներն էլ էս որակին են, որովհետև իրենց չի վերաբերվում, իսկ ում որ վերաբերում ա, անտարբեր ա։ Այս իշխանությունը, որ ուզում եք իմանալ, ամենից ոչ լեգիտիմն ա, որովհետև ինչ գրել ա, չի արել, ինչ բացառել ա, արել ա, հիմա որ բողոքի էլ դուրս են գալիս, չի լսում, ասում ա՝ եթե շատերը դժգոհեին, հիմա փողոց լիքը մարդ կլիներ․․․ Իմացե՛ք, որ չեք բողոքում, էլի դուք եք մեղավոր, որովհետև չեք բողոքում․ մտածեք սրա մասին։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today