Սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումից․ Հաջիև
Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին։
Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը, այսօր Լոնդոնում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ շեշտելով, որ «սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումից»։
«35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է երկու կողմերի գործողությունը»,-նշել է Հաջիևը։
Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը հրթիռաշինություն չէ։
«Ադրբեջանի համար այլևս խոչընդոտներ չկան խաղաղության օրակարգի ճանապարհին»,-հավելել է նա։

Աղբյուրը՝ tert.am