Քաղաքական

19.12.2023 12:38


Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ ԽՎ նիստը․ Հայաստանը կրկին չի մասնակցում

Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ ԽՎ նիստը․ Հայաստանը կրկին չի մասնակցում

Այսօր Մոսկվայում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ 16-րդ լիագումար նիստը։

Օրակարգում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման և կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու մոդելային օրենքների նախապատրաստմանը վերաբերող հարցերը:

Երեկ ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում է ունեցել խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավար գործընկերների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում անցկացվող նիստերին, ինչի մասին Վոլոդինին տեղեկացրել էր պաշտոնական նամակով:

Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին շրջանում բոյկոտում է ՀԱՊԿ նիստերը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը