Արթուր Բաղդասարյանը ելույթ է ունեցել քրիստոնեաժողովրդավարական ինտերնացիոնալի կառավարման խորհրդի նիստում
Լեհաստանում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Համաշխարհային քրիստոնեաժողովրդավարական ինտերնացիոնալի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինիի հետ: Ինտերնացիոնալը աշխարհի ավելի քան 120 քաղաքական կազմակերպությունների միություն է, որին անդամակցում է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում եվրոպական խորհրդարանում:
Արթուր Բաղդասարյանը ելույթ է ունեցել ինտերնացիոնալի կառավարման խորհրդի նիստում, որտեղ ներկայացրել է Հայաստանում կատարվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, հայ-թուրքական հարաբերություններին: Նիստում որոշվել է կազմակերպել ինտերնացիոնալի մասնակից քաղաքական ուժերի համաժողով Երևանում:
Արթուր Բաղդասարյանի և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հանդիպման ընթացքում քննարկվել է քաղաքական խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՕԵԿ մամուլի ծառայություն