Քաղաքական

18.12.2023 19:33


Ավերակ գյուղապետարան, լքված տներ, մի քիչ հեռու՝ թշնամին և ասֆալտ՝ միակ դրական բանը (տեսանյութ)

Ավերակ գյուղապետարան, լքված տներ, մի քիչ հեռու՝ թշնամին և ասֆալտ՝ միակ դրական բանը (տեսանյութ)

Մեր նկարահանող խումբը ուշագրավ կադրեր է որսացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք այցից։

Տեսանյութում Կութի գյուղապետարանն է՝ ավերակ վիճակում։ Քարուքանդ շենքի վրա հպարտորեն ծածանվում է ՀՀ եռագույն դրոշը։

Տեսանյութում նաև երևում են գյուղի տները, մի մասը՝ ապրելու համար անպիտան, քար ու անդ։

Մի քիչ այն կողմ սարերն են, որոնց վրա հաստատվել է թշնամին, և դիտակետում առել մեր գյուղերը։ Այն սարերը, որոնց մասին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ եթե սարի վրա մշտապես ձյուն կա, մեր ինչի՞ն են պետք էդ սարերը։ Պարզվեց՝ մեր իշխանությանը պետք չէր, բայց թշնամուն պետք էր։

Ու այս ամենի ֆոնին կա հարթ ասֆալտ՝ միակ բանը, որով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայանում է հանրությանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը