Լրահոս

02.11.2011 12:13


Գագիկ Խաչատրյանը հրաժարական չի տվել (լրացված)

Գագիկ Խաչատրյանը հրաժարական չի տվել (լրացված)

Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաժարական է տվել։

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ ադ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Մոտ 20 րոպեի ընթացքում պարզաբանումը կտեղադրվի կայքում,–ասել են վարչությունից։

Այժմ արդեն Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում տեղադրված է պարզաբանումը։

«Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, ըստ որոնց, իբրև թե ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ լուրերը հորինված են և իրականությանը չեն համապատասխանում: Համակարգը բնականոն աշխատանքային ընթացքի մեջ է և չհիմնավորված տեղեկատվությունը, որ տարածվում է` նպատակ ունենալով խաթարել կառույցի գործունեությունը և բարեփոխումների ընթացքը` նպատակին չեն ծառայելու: Ի դեպ, ՊԵԿ նախագահի պաշտոնանկության հետ կապված լուրերը դեռ երեկ հերքել է նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը»,– ասված է ՊԵԿ պարզաբանման մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը