ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. «Թուրքիան կարող է քաղաքական աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը թուրքական «Զաման»–ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Aze.az»-ը՝ Զանիերն ընդգծել է, որ ԵԱՀԿ–ն չի մենաշնորհել հակամարտության կարգավորման գործընթացը ու նշել է, թե Թուրքիան նույնպես կարող է քաղաքական աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ գտնվում է նույն տարածաշրջանում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարևանությամբ։
Զանիերը միաժամանակ նշել է, թե հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմերը կամք դրսևորեն և իրոք ուզենան լուծել խնդիրը։
Ըստ Զանիերի՝ ձիուն կարելի է ստիպել, որ մոտենա ջրին, բայց հնարավոր չէ նրան հարկադրել, որ ջուր խմի։ Նման կերպով է Զանիերը բնութագրել հակամարտության շուրջը ստեղծված իրավիճակը։