Աբովյանում գողացել են պարեկների ծառայողական 7 ավտոմեքենայի համարանիշերը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները նկատել են, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող իրենց գումարտակի տեղակայման վայրում կայանված մոտ 7 ծառայողական ավտոմեքենաների հաշվառման համարանիշները գողացել են։
Պարզվել է, որ այնտեղ կայանված 14 պարեկային ծառայության ավտոմեքենաներից 7-ի վրայից հանել են 1-ական, իսկ 1-ից՝ զույգ համարանիշները։
Հանցանքը կատարել է Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը, ում դեկտեմբերի 9-ին, ժամը 03։00-ի սահմաներում պարեկները Աբովյան քաղաքում հայտնաբերել են, որ ավտոմեքենան վարում է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչից հետո նրա նկատմամբ կազմվել է ավտոմեքենան վարելու իրավունքից զրկման արձանագրություն, ապա նրա Opel-ը տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։