Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս
Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Էֆենդիզադեն։
Փոխնախարարը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախագիծը նախատեսվում է սկսել 2024 թվականի սկզբին, այսինքն՝ կես ամսից։
Շահրիյար Էֆենդիզադեն ընդգծել է, որ 162 կմ երկարությամբ այս երկաթուղային գիծը Իրանի համար հաջորդ տարվա ամենակարեւոր երկաթուղային նախագիծն է։
Ռեշտ-Աստարա երկաթգիծը Աստարա-Ռեշտ-Քազվին տրանսպորտային միջանցքի մի մասն է, որը կմիացնի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։
Աստարա-Ռեշտ-Քազվին տրանսպորտային միջանցքն իր հերթին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մաս է կազմում, որը կմիավորի Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի տրանսպորտային հաղորդակցությունները։

Աղբյուրը՝ tert.am