ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի Թուրքիան դառնա Հարավային Կովկասում բոլոր գործընթացները համակարգող երկիր․ ռուս թուրքագետ
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին168.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ ՀՀ-ում որոշում են փոխել արտաքին քաղաքական վեկտորը՝ ՀՀ ազգային անվտանգային շահերը տեսնելով Արևմուտքում, նման խոշոր երկրները, ինչպիսին Թուրքիան և ԱՄՆ-ն են, չեն փոխում իրենց արտաքին քաղաքական սկզբունքները։
«Եթե մեզ ծանոթ տերմինաբանությամբ խոսենք, ապա նաև Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը, Իրանը հետսովետական շրջանում չեն փոխել իրենց արտաքին քաղաքականության ուղենիշները, դրանցում գուցե ժամանակ առ ժամանակ շեշտադրումներ են փոխվել, բայց ռազմավարական նշանակության շահերը չեն փոփոխվել։ Սա լավագույնս ցույց է տալիս, որ որքան էլ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, պայմանավորված ԱՄՆ վարչակազմերով, պատահում են լարվածության շրջաններ, այնուամենայնիվ ԱՄՆ-ը երբեք չի կարող Թուրքիային դասել Ռուսաստանի և Իրանի շարքում, ԱՄՆ-ը, անկախ խնդիրներից, Թուրքիային դիտարկում է՝ որպես դաշնակից երկիր։
Պարզապես Թուրքիան իր որևէ գործընկեր երկրի նման «անկեղծությամբ» չի վերաբերվում, դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սրվում են։ Սակայն ԱՄՆ նպատակը Թուրքիայի և հարավկովկասյան մնացած երկրների՝ ՀՀ-ի, Ադրբեջանի ու Վրաստանի միջոցով Իրանի ու ՌԴ-ի ազդեցությունը չեզոքացնելն է։
Հենց դա է պատճառը, որ չնայած Թուրքիայի ապակառուցողական, սրող դերակատարությանը Ղարաբաղյան հակամարտության գործընթացում և 2020 թվականի պատերազմում, ԱՄՆ-ը այդ դերակատարությունը տեսնում է՝ որպես կառուցողական, իսկ ՌԴ դիրքորոշումն ամեն դեպքում դիտարկվում է ապակառուցողական, Իրանի դեպքում ևս նույն սկզբունքն է գործում։ Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները ևս այդպես են կարծում։
ԱՄՆ-ը ձգտում է Թուրքիայի հետ այնպիսի վստահելի հարաբերությունների, որպեսզի Թուրքիան դառնա իր առանցքային գործընկերը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, որպեսզի Թուրքիան համակարգի գործընթացները։ Թուրքիան ևս դրան է ձգտում, սակայն միշտ չէ, որ վարվում է այնպես, ինչպես ԱՄՆ-ը կցանկանար, այլ քայլերը բխեցնում է իր շահերից։ Եվ այստեղ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները չափազանց խանգարում են ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ի նպատակն է, որպեսզի Հարավային Կովկասում ազդեցություն ունենա ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան, ԱՄՆ-ը ցանկանում է նաև փոխել 2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասում Իրանի աճող դերակատարությունը, ցանկանում է այն «ջարդել»»,-նման կարծիք հայտնեց ռուս թուրքագետը։
Նա նաև արձանագրեց, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են փոխել ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը մի ուղղությամբ, այլ դա դարձնել համակարգային գործընթաց, որը «ներառել է նաև դիրքորոշումների փոփոխություն Թուրքիայի հարցում»: «Ինչպես տեսնում ենք, Թուրքիան շարունակում է չբացել հայ-թուրքական սահմանը, թեև այն փակ պահելու որևէ պատճառ չունի, իսկ ՀՀ-ն վերջին տարիների ընթացքում Թուրքիայի վերաբերյալ հրաժարվել է իր բոլոր սկզբունքային դիրքորոշումներից, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը։ Կարծում եմ՝ ՀՀ-ում սա մտորելու թեմա պետք է լինի, ինչպես են երկրի ներսում տեսնում ՀՀ աշխարհաքաղաքական ապագան, հաշվի առնելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, հայ ժողովրդի պատմությունը։ Կրկնեմ՝ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը չեն փոխել իրենց սկզբունքային շահերը տասնամյակներ շարունակ, սա ի՞նչ է նշանակում»,-նկատեց նա։
Ռուս թուրքագետն արձանագրեց, որ գործընթացներն ԱՄՆ պատկերացումներով չէ, որ զարգանում են, որի ապացույցներից մեկը «3+2» պրոյեկտն է։
ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի Թուրքիան դառնա Հարավային Կովկասում բոլոր գործընթացները համակարգող երկիր․ ռուս թուրքագետ
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ ՀՀ-ում որոշում են փոխել արտաքին քաղաքական վեկտորը՝ ՀՀ ազգային անվտանգային շահերը տեսնելով Արևմուտքում, նման խոշոր երկրները, ինչպիսին Թուրքիան և ԱՄՆ-ն են, չեն փոխում իրենց արտաքին քաղաքական սկզբունքները։