Քաղաքական

15.12.2023 19:33


Արևմուտքը փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում․ Լավրով

Արևմուտքը փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում․ Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային կապերը ամրության փորձարկում են անցնում, կապված երկու պետությունների միջև սեպ խրելու Արևմուտքի փորձերի հետ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի մեջ, որն ընթերցել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում» նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային կապերը ստուգվում են մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունների մեջ սեպ խրելու Արևմուտքի փորձերի լույսի ներքո», - ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ «քննարկումների արդյունքում կմշակվեն գործնական առաջարկություններ և փոխօգտակար կապեր կստեղծվեն»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը