Լրահոս

29.04.2009 20:26


Էդվարդ Նալբանդյանը՝ «ճանապարհային քարտեզի մասին»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին, թե հայ-թուրքական ճանապարհային քարտեզը պարունակու՞մ է Կարսի պայմանագրի ճանաչման մասին դրույթ, ասել է.

-Ո՛չ, չի պարունակում: Նախ եւ առաջ ես Ձեզ որոշ բացատրություն տամ. կարծեմ, ես իմ հարցազրույցի մեջ երկու օր առաջ, մեր գործակալությանը, Արմենպրեսին, ասել էի, որ ճանապարհային քարտեզը դա ժամանակացույց է այն քայլերի, գործողությունների, որոնք երկու կողմերը պետք է ձեռնարկեն, որպեսզի այն պայմանավորվածությունները, որոնք կան, կամ որոնք ձեռք են բերվելու, անցնեն համապատասխան փուլերով և մտնեն ուժի մեջ: Այսինքն, դա ժամանակային քարտեզ է՝ ճանապարհային քարտեզ այդ հասկացողությունը: Իսկ այդ դրույթների իմաստով, որևէ դրույթ, որևէ սկզբունք պայմանավորվածությունների վերաբերյալ, ճանապարհային քարտեզի մեջ չկա: Դրույթները, սկզբունքները և գլխավոր պայմանավորվածությունները կլինեն այն պայմանագրի, կամ պայմանագրերի, կամ համաձայնագրերի մեջ, որոնք կստորագրվեն երկու կողմից։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը