Լրահոս

02.11.2011 10:03


Կանադան ևս սառեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ֆինանսավորումը

Կանադան ևս սառեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ֆինանսավորումը

Կանադան դադարեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ֆինանսավորումը` ի պատասխան վերջինիս կողմից Պաղեստինը կազմակերպության մեջ որպես լիիրավ մասնակից անդամագրելուն։

Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդը հայտարարել է.

-Հիմք ընդունելով այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը չի համապատասխանում Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացի շահերին, Կանադան սառեցնում է այդ կազմակերպությանը իր կողմից տրվող ֆինանսավորումը։

Տեղեկացնենք, որ Կանադայի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ–ին հատկացվող ամենամյա ֆինանսական աջակցությունը կազմում է 10 մլն դոլար։

Հիշեցնենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ֆինանսավորումը սառեցնելու որոշում էր կայացրել նաև ԱՄՆ-ը, որի ամենամյա ֆինանսական աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ին կազմում է 60 մլն դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը