Փարիզ, Նյու Յորք, Դուբայ և այլն․ ԱԺ-ում բյուջեի հաշվին շրջագայությունների սեզոնը համարվում է բացված․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում տարեվերջյան շրջագայությունների սեզոնը համարվում է բացված, պատգամավորները բյուջեի հաշվին տարբեր երկրներ են գործուղվել՝ Վաշինգտոն, Մոսկվա, Փարիզ, Նյու Յորք, Բելգրադ, Դուբայ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դեկտեմբերի 9-14-ը եղել է Նյու Յորքում՝ մասնակցելու Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին:
ՔՊ-ական պատգամավոր, ծնունդով բաքվեցի Վիլեն Գաբրիելյանը դեկտեմբերի 12-16-ը Ժնեւում կմասնակցի ՄԱԿ-ի Փախստականների համաշխարհային ֆորումին, ինչը թերեւս նշանակում է, որ փախստականների փոխադարձ վերադարձի մասով օվերտոնի պատուհան է բացվում․ անցած շաբաթ ԱԺ-ում նույն պատգամավորը ցուցահանդես էր կազմակերպել՝ «Հայկական հետքը ադրբեջանական ճարտարապետության մեջ» թեմայով եւ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ է վերադառնալ Բաքու՝ ապրելու, եթե ապահովեն անվտանգությունը։ Իսկ խորհրդարանն ավարտեց հերթական նստաշրջանը: Օրենքը պահանջում է, որ նստաշրջանի վերջին նիստի փակման ժամանակ հնչի ՀՀ օրհներգը, ինչպես որ բացման ժամանակ է լինում, սակայն դա տեղի չունեցավ, մեր տեղեկություններով, ԱԺ նախագահն է մոռացել»: