Քաղաքական

15.12.2023 09:31


Ողջունում ենք Թուրքիայի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում․ Պետդեպ

Ողջունում ենք Թուրքիայի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում․ Պետդեպ

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերն այս հակամարտության կարգավորման հարցում: Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,-ասել է Միլլերը:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանում գտնվող Ֆիդանը հայտարարել էր, որ հաջորդ շրջանը պետք է դառնա Հարավային Կովկասում կայունության սկիզբը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը