Քաղաքական

15.12.2023 09:00


ՀՀ-ն ռուսական հեռուստաալիքների կողմից համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել․ ՌԴ-ն հերքում է ՀՀ ԲՏԱ նախարարության հայտարարությունը

ՀՀ-ն ռուսական հեռուստաալիքների կողմից համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել․ ՌԴ-ն հերքում է ՀՀ ԲՏԱ նախարարության հայտարարությունը

Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հայկական կողմը հայտարարել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասին։ Ռուսական կողմն ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները կոնկրետ։ Միևնուն ժամանակ այդ փաստերի կոնկրետ փաստաթղթային ապացույցներ գործընկերների կողմից չի ներկայացվել»,-ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունում նշել են, որ հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով հաստատվել են պայմանավորվածությունները՝ ապահովելու համաձայնագրի լիարժեք կատարումը, արագ լուծելու առաջացող խնդիրները և պահպանելու սերտ համագործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը