Քաղաքական

14.12.2023 18:32


Պուտինը գտնում է, որ Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելը (տեսանյութ)

Պուտինը գտնում է, որ Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելը (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների բացակայությունը ինտեգրացիոն մի շարք միավորումների միջոցառումներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինը նաև նշել է, որ այդ միավորումներից դուրս գալը չի բխում Հայաստանի շահերից։

«Չեմ կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել իր անդամակցությունն ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին։ Վերջին հաշվով դա, միևնույն է, պետության ընտրությունն է»,-ասել էնա։

Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներից Նիկոլ Փաշինյանի բացակայություններին, դա, Պուտինի խոսքով, պայմանավորված է «Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացներով, և կապված չէ այդ ինտեգրացիոն միավորումների հետ աշխատանքը շարունակել կամ չշարունակելու ցանկության հետ»։

«Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-եզրափակել է Պուտինը։

Այս խորագրի վերջին նյութերը