Եռակողմ աշխարհաքաղաքական առևտուր՝ Հայաստանի հաշվին
Բաքուն հայ գերիների մի մասին վերադարձրեց: Նրանց մեջ չկանԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարները: Դա նշանակում է, որ Ալիևը դեռ առևտուր ունի անելու: Դրա համար էլ պատանդ է պահում նրանց: Այդ առևտուրն ունի աշխարհաքաղաքական ու անվտանգային նշանակություն:
Եթե Բաքուն գերիների մի մասին վերադարձնում է, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանից բան է ստացել դրա դիմաց կամ խոստում, որ այդ բանը կստանա: Այլապես ինչու՞ հանկարծ դարձավ հումանիստ:
Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան գերնիների վերադարձը ներկայացնում է որպես գերհզոր հաղթանակ, մինչդեռ տարիներով Բաքվի բանտերում մնացողներին խոստացվել էր մեկ-երկու ամսվա չարչարանք: Ինչևէ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը որոշ փակագծեր է բացել Բրյուսելի (իրականում՝ Վաշինգտոնի) քավորությամբ տեղի ունեցող առևտրի մանրամասներից: Ըստ նրա՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի կապող ճանապարհն է քննարկման ու տարընկալումների առարկա: Մնացածին Նիկոլը համաձայնել է:
Ալիևը պահանջ է դրել, որ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը պետք է լինի անխոչընդոտ, այսինքն՝ առանց ՀՀ մաքսային կետերի: Ալիևը փաստացի արտատարածքային միջանցք է պահանջում, բայց ձևականորեն չի օգտագործում «միջանցք» եզրը: Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանն է այդպես խնդրել, որպեզի կարողանա հայ ժողովրդին ֆռռացնել, թե բա՝ միջանցք չեմ տալիս:
Արևմուտքի շահը Բաքու-Երևան գործարքից ակնհայտ է՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, Իրանի դեմ ձևավորել թշնամական պլացդարմ: Արևմուտքը խոստացել է դառնալ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի երաշխավորը: Բայց դա միայն թղթի վրա է լինելու: Իսկ ինչու թղթի վրա, քանզի գետնի վրա որևէ երաշխիք չի տրվում ու չի էլ կարող տրվել: Իսկ դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների արբիտրի ֆունկցիան կատարելու է Թուրքիան՝ Արևմուտքի տարածաշրջանային օպերատորը: Թե ինչպիսի երաշխավոր կարող է լինել Թուրքիան, լրացուցիչ բացատրության կարիք չունի:
Բաքվի շահն էլ է այս առևտրից ակնհայտ: Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով փակում է Արցախի հարցը և ապահովում իր ախորժակի հետագա բավարարումը Հայաստանի մասով: Ադրբեջանցի փախստականներին Բաքվում ուզում են տալ արցախահայության կարգավիճակ ու դեմագոգիայով են զբաղվում: Ասում են՝ ղարաբաղցիները կարող են վերադառնալ Ղարաբաղ և իրենք տալիս են անվտանգության երաշխիքներ: Փոխարենը պահանջում են ադրբեջանցիների վերադարձ Հայաստան: Պարզ է, որ Ալիևը ստում է. արցախահայերը Բաքվի ենթակայության տակ ունեն զրո երաշխիք անվտանգության հարցերով: Այլ է հարցն ադրբեջանցիների մասով, որոնց Ալիևն ուզում է մտցնել Հայաստան՝ հետագայում տարածքային նվաճումների իր ծրագիրն իրականացնելու համար:
Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ առևտրում Հայաստանը շահ չունի: Շահ ունի անձամբ Նիկոլ Փաշինյանը, որին հակառուսական ու հակաիրնական ծրագիրը կյանքի կոչելու դիմաց անձնական անվտանգության երաշխիքներ են տրվում: Իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, առտևտրի կողմերից որևէ մեկին չի հետաքրքրում: Այդ հարցը պետք է հետաքրքրի ՀՀ քաղաքացիներին ու բովանդակ հայ ժողովրդին:
Եռակողմ աշխարհաքաղաքական առևտուր՝ Հայաստանի հաշվին
Բաքուն հայ գերիների մի մասին վերադարձրեց: Նրանց մեջ չկան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները: Դա նշանակում է, որ Ալիևը դեռ առևտուր ունի անելու: Դրա համար էլ պատանդ է պահում նրանց: Այդ առևտուրն ունի աշխարհաքաղաքական ու անվտանգային նշանակություն:
Եթե Բաքուն գերիների մի մասին վերադարձնում է, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանից բան է ստացել դրա դիմաց կամ խոստում, որ այդ բանը կստանա: Այլապես ինչու՞ հանկարծ դարձավ հումանիստ:
Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան գերնիների վերադարձը ներկայացնում է որպես գերհզոր հաղթանակ, մինչդեռ տարիներով Բաքվի բանտերում մնացողներին խոստացվել էր մեկ-երկու ամսվա չարչարանք: Ինչևէ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը որոշ փակագծեր է բացել Բրյուսելի (իրականում՝ Վաշինգտոնի) քավորությամբ տեղի ունեցող առևտրի մանրամասներից: Ըստ նրա՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի կապող ճանապարհն է քննարկման ու տարընկալումների առարկա: Մնացածին Նիկոլը համաձայնել է:
Ալիևը պահանջ է դրել, որ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը պետք է լինի անխոչընդոտ, այսինքն՝ առանց ՀՀ մաքսային կետերի: Ալիևը փաստացի արտատարածքային միջանցք է պահանջում, բայց ձևականորեն չի օգտագործում «միջանցք» եզրը: Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանն է այդպես խնդրել, որպեզի կարողանա հայ ժողովրդին ֆռռացնել, թե բա՝ միջանցք չեմ տալիս:
Արևմուտքի շահը Բաքու-Երևան գործարքից ակնհայտ է՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, Իրանի դեմ ձևավորել թշնամական պլացդարմ: Արևմուտքը խոստացել է դառնալ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի երաշխավորը: Բայց դա միայն թղթի վրա է լինելու: Իսկ ինչու թղթի վրա, քանզի գետնի վրա որևէ երաշխիք չի տրվում ու չի էլ կարող տրվել: Իսկ դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների արբիտրի ֆունկցիան կատարելու է Թուրքիան՝ Արևմուտքի տարածաշրջանային օպերատորը: Թե ինչպիսի երաշխավոր կարող է լինել Թուրքիան, լրացուցիչ բացատրության կարիք չունի:
Բաքվի շահն էլ է այս առևտրից ակնհայտ: Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով փակում է Արցախի հարցը և ապահովում իր ախորժակի հետագա բավարարումը Հայաստանի մասով: Ադրբեջանցի փախստականներին Բաքվում ուզում են տալ արցախահայության կարգավիճակ ու դեմագոգիայով են զբաղվում: Ասում են՝ ղարաբաղցիները կարող են վերադառնալ Ղարաբաղ և իրենք տալիս են անվտանգության երաշխիքներ: Փոխարենը պահանջում են ադրբեջանցիների վերադարձ Հայաստան: Պարզ է, որ Ալիևը ստում է. արցախահայերը Բաքվի ենթակայության տակ ունեն զրո երաշխիք անվտանգության հարցերով: Այլ է հարցն ադրբեջանցիների մասով, որոնց Ալիևն ուզում է մտցնել Հայաստան՝ հետագայում տարածքային նվաճումների իր ծրագիրն իրականացնելու համար:
Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ առևտրում Հայաստանը շահ չունի: Շահ ունի անձամբ Նիկոլ Փաշինյանը, որին հակառուսական ու հակաիրնական ծրագիրը կյանքի կոչելու դիմաց անձնական անվտանգության երաշխիքներ են տրվում: Իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, առտևտրի կողմերից որևէ մեկին չի հետաքրքրում: Այդ հարցը պետք է հետաքրքրի ՀՀ քաղաքացիներին ու բովանդակ հայ ժողովրդին:
Կորյուն Մանուկյան