Քաղաքական

14.12.2023 17:37


«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամներն ահազանգում են (տեսանյութ)

«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամներն ահազանգում են (տեսանյութ)

Հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն արձանագրեցին հետևյալը, որ Արաբկիր վարչական շրջանում, մասնավորապես, Հրաչյա Քոչար 17 հասցեում կոյուղագիծն աշխատում է վերգետնյա, և բազմաբնակարան մի քանի շենքերի կոյուղու ողջ պարունակությունը հոսում է դեպի մուտքեր։

Ստեղծվել է էպիդեմիոլոգիական վտանգավոր իրավիճակ` վտանգելով բնակիչների սանիտարահիգիենիկ անվտանգությունը։

Կոչ ենք անում պատկան մարմիններին հնարավորինս արագ վերացնել խնդիրը` իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով հանդերձ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը