«Խաղաղության պայմանագիրը կունենա՞ հատուկ երաշխավոր». Շառլ Միշելը խուսափել է ուղիղ պատասխանից
Թեև Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, բայց հաղորդակցության ուղիների բացման հարցում կան տարաձայնություններ։
Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, անդրադառնալով դիտարկմանը, թե ո՞րն է մտավախության հիմքը, որ արևմուտքից շարունակ զգուշացումներ են տրվում Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ:
«Իրականում, եթե իսկապես ստույգ լինենք, բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ՝ համոզվելու, որ դրանք հարգում են Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը»,-ասել է Միշելը։
Չնայած տարածաշրջանի խաղաղությանը նպաստելու արևմուտքի ջանքերին՝ փաստացի, Եվրամիության ու Վաշինգտոնի միջնորդությամբ ընթացող բանակցությունները վերջին մեկ ամսվա ընթացքում դադարել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկը մյուսի ետևից արդեն երեք հանդիպում է մերժել՝ տարբեր պատճառաբանություններով։
«Տպավորություն չունե՞ք, որ ադրբեջանական կողմը ձգձգում է գործընթացը և մոլորեցնում է ձեզ»,-«Ազատության հարցին Միշելն արձագանքել է՝ Բրյուսելը լավատես է, և «շարունակում է նոր հանդիպում կազմակերպելու փորձերը»։
Բաքուն, սակայն, բարձր մակարդակով հանդիպման համաձայնություն դեռ չի տվել։
***
Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հավելելով՝ Եվրամիությունը այդ հարցի շուրջ շարունակում է բանակցությունները Բաքվի ղեկավարության հետ։
«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն»,-ասել է Միշելը։
«Հայկական կողմը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո պնդում էր, թե Ղարաբաղի հայերին պետք է անվտանգության ու իրավունքների պահպանման միջազգային երաշխիքներ տրվեն։ Խաղաղության համաձայնագրում այդ հարցին անդրադարձ կա՞, թե՞ Ղարաբաղի հայաթափումից հետո այն կորցրել է հրատապությունը», հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարն արձագանքել է՝ չի ուզում խորանալ մանրամասների մեջ, միաժամանակ ընդգծել, որ այդ հարցով երաշխավորը պետք է Ադրբեջանի իշխանությունները լինեն։
***
Ոչ թե վայրն է կարևոր, այլ՝ բովանդակությունը: Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ անդրադառնալով հարցին, թե որտեղ կարող է խաղաղության պայմանագիրը կնքվել՝ կողմերի միջև ուղիղ երկխոսությա՞ն արդյունքում, թե՞ Եվրամիության ու Միացյալ Նահանգների հովանու ներքո
«Այն, որ մի քանի օր առաջ հնարավոր դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, դա մասամբ նաև մեր օգնության շնորհիվ է։ Մենք խրախուսում ենք նրանց, աշխատում ենք նաև կազմակերպել հանդիպում, որը կարող է կայանալ Բրյուսելում։ Բայց կարևորը, մեր կարծիքով, ավելի շատ արդյունքն է, քան հանդիպման վայրը, որովհետև Հայաստանում, Ադրբեջանում ապրող մարդկանց և մեզ համար խաղաղությունը, անվտանգությունը, բարգավաճումն են առաջնային»,-ասել է Միշելը:
***
Բանակցությունների առանցքում առաջին հերթին հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը երկու տարի է՝ 2021-ի դեկտեմբերից հանդիպումներ է կազմակերպում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, այս ընթացքում նրանք մի քանի անգամ համատեղ հայտարարություն են ընդունել՝ հարաբերությունների կարգավորման համար։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր՝ նրանց հարաբերությունների կարգավորումը կազմակերպելու համար։ Այս խաղաղ պայմանագիրը պետք է հիմնված լինի սահմանազատման գործընթացի վրա, խաղաղության այս պայմանագիրը կարող է նաև լավ շրջանակ լինել, որը մենք կարող ենք օգտագործել որպես գործիք՝ տարածաշրջանում հաղորդակցությունը բարելավելու համար, ինչը նաև լավ է այս տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում, օրինակ, Վրաստանի տնտեսական զարգացման համար»,-ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
Նշենք, որ պաշտոնական Երևանը բանակցությունների ողջ այս ընթացքում շեշտում էր նաև՝ կարևոր է ոչ միայն փաստաթուղթը, այլև դրա կիրարկումը։
«Խաղաղության պայմանագիրը կունենա՞ հատուկ երաշխավոր, որը կվերահսկի ձեռք բերված պայմանավորվածութունների իրագործումը», «Ազատության» հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարն ուղիղ չի արձագանքել. «Փաստացի միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, նայում է, թե ինչ է կատարվում աշխարհի այս հատվածում»,-ասել է նա՝ չտալով որևէ երաշխավորի անուն: