Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Բագրատ Սարգսյանը հարց է ուղղել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, թե Հայաստանն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում «խոզի գրիպը» կանխելու համար։ Եվ արդյոք այն չի՞ վտանգի Սփյուռքի նախարարության՝ «Արի տուն» ծրագրի իրականացմանը, քանի որ այս պահին «խոզագրիպի» պատճառով Կալիֆորնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պատասխանել է, որ իրենք նախաձեռնել են անհրաժեշտ միջոցառումներ, հիմնվելով համաշխարհային առողջապահական կազմակերպության ցուցումների վրա՝ «նպատակ ունենալով կանխել վարակի ներբերումը և տարածումը հանրապետությունում»։
Նախարարն ասել է նաև, որ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում նաև Զվարթնոց և Գյումրի օդանավակայաններում։
Հարություն Քուշկյանը՝ խոզի գրիպի վերաբերյալ