Քաղաքական

13.12.2023 10:38


ՀՀ-ում ԵՄ առաքելության ընդլայնումն անօգուտ քայլ է, որը միայն կմեծացնի լարվածությունը Հրվ․ Կովկասում․ ՌԴ փոխարտգործնախարար

ՀՀ-ում ԵՄ առաքելության ընդլայնումն անօգուտ քայլ է, որը միայն կմեծացնի լարվածությունը Հրվ․ Կովկասում․ ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի կարող նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ շեշտելով, որ այդ քայլը միայն կմեծացնի լարվածությունը Հարավային Կովկասում։

«Հայաստանում նրանց (ԵՄ դիտորդների - խմբ․) հայտնվելը բացարձակապես անօգուտ քայլ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումն էլ բացարձակապես անօգուտ է և ոչ մի արդյունքի չի հանգեցնի այդ գործընթացում, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից և ամրագրվել մի քանի եռակողմ համատեղ հայտարարություններում»,-ընդգծել է է Գալուզինը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկաս, այլ բերում է միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն։

Գալուզինը վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի քաղաքականությունն ուղղված է միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն։

«Մենք տեսնում ենք, որ Անդրկովկասում Եվրամիության քաղաքականությունն ուղղված է բացառապես Ռուսաստանին այնտեղից դուրս մղելուն՝ միաժամանակ օգտագործելով մեր ձեռքբերումները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացում»,-նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը