Քաղաքական

12.12.2023 13:34


Հայաստանում գերության մեջ գտնվող մեր զինծառայողների վերադարձը կապահովվի. Ադրբեջանի գլխավոր դատախազ

Հայաստանում գերության մեջ գտնվող մեր զինծառայողների վերադարձը կապահովվի. Ադրբեջանի գլխավոր դատախազ

Հայաստանում գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցի զինծառայողների վերադարձը կապահովվի:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Նրա խոսքով, նրանց վերադարձը երկիր կապահովվի։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Այս խորագրի վերջին նյութերը