1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն։ Արցախում գրանցված ընտրողների 82.2%-ը՝ ամբողջ հայ բնակչությունը, մասնակցեց քվեարկությանը և 99․9 %-ով կողմ արտահայտվեց, որպեսզի «հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն՝ ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»։ «Դեմ» էր քվեարկել ընդամենը 24 հոգի։
Արցախի անկախության հանրաքվեն անցկացվել էր «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին», ԽՍՀՄ գործող օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ուստի այն օրինական է և նրա արդյունքները չեն կարող կասկածի տակ դրվել, իսկ ժողովուրդի կամքը երբևէ չի կարող արհամարվել որևէ մեկի կողմից։ Արցախն, օրինական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով, ավելի շուտ անկախություն ստացավ, քան Ադրբեջանը։ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում՝ ո՛չ մուսավաթական, ո՛չ այսօրվա։
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը կերտվեց հերոսական արցախցիների, համայն հայ ազգի աննկուն պայքարի, գերբնական ջանքերի և բազում զոհաբերությունների արդյունքում՝ դիմագարվելով ռազմական և տնտեսական լրջագույն մարտահրավերներին, հաղթահարելով անհնար թվացող դժվարություններ։
Արցախում պետական շինարարությունը երբեք չէր դադարել․ շուրջ երեսուն տարի Արցախի Հանրապետությունն ամեն օր ավելի էր կայանում ու զարգանում, ավելի էր մեծանում նրա սուբյեկտայնությունը և ամրապնդվում նրա կապը մայր Հայաստանի հետ։
Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման առաջարկների հիմքում դրված էր Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, որը ենթադրում էր լիակատար ազատության պայմաններում ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը որոշումը՝ առանց արտաքին միջամտության։ Այս սկզբունը հստակ ամրագրված էր կարգավորման այն փաթեթում, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը։ Ավաղ, Փաշինյանի ապիկար ու ազգակործան և Ալիևի ցեղասպան ու ծավալապաշտական քաղաքականությունների հետևանքով Արցախի ժողովուրդը ենթարկվեց էթնիկ զտման, Արցախի Հանրապետությունը բռնի հայաթափվեց ու բռնազավթվեց թշնամու կողմից։
Թեև Արցախի ժողովուրդն այսօր տեղահանվել է, սակայն այն չի կորցրել սեփական ճակատագիրը տնօրինելու, սեփական ինքնիշխան պետութուն ունենալու իրավունքը։ Արցախի էջը փակված չէ։ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ։ Այն պետք է կարգավորվի՝ հիմնվելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։
Արցախի էջը փակված չէ

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը։
Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից