Լրահոս

29.04.2009 19:00


«Որևիցե նախապայման չկա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու շուրջ»,–ասել է վարչապետը

-Ներկա դրությամբ Հայաստանն ընդունե՞լ է որևէ մի դրույթ, սահմանների հետ կապված, որոնք Կարսի պայմանագրի  կրկնությունն են կամ բովանդակության մասն են կազմել,- վարչապետին հարց է ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանը։

-Այդ հարցին հստակ պատասխանել է ՀՀ նախագահը, դրա վերաբերյալ հստակ բացատրություններ է տվել արտգործնախարարը. չեն եղել և չկան այդպիսի կետեր, քանի որ նշվում է, որ մենք գնում ենք հարաբերությունների ստեղծման՝ առանց նախապայմանների։ Իսկ Ձեր կողմից թվարկված կետերը ենթադրում են, որ կան ինչ-որ նախնական պայմանավորվածություններ և նախնական պայմաններ։ Որևիցե նախապայման չկա դիվանագիտական  հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու շուրջ,-պատասխանել է վարչապետը։

 

Այս խորագրի վերջին նյութերը