Քաղաքական

09.12.2023 13:13


Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար․ Ալիև

Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար․ Ալիև

Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը: Նրանց ունեցվածքը պատշաճ կերպով պաշտպանված է: Բոլոր պատմական և կրոնական վայրերը գտնվում են պատշաճ պաշտպանության ներքո: Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի կանոններ: Այս մասին ես խոսել եմ դեռ ամիսներ առաջ: Նրանք, ովքեր ցանկանում են մնալ, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար»,-ասել է Ալիևը։

Նա նշել է, թե հայերը չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, որ ապրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

«Նման հանրապետություն գոյություն չունի»,-շեշտել է Ալիևը:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը