Լրահոս

08.12.2023 15:26


Վաղարշապատում բախվել են Volkswagen և Ford մակնիշի ավտոմեքենաները

Վաղարշապատում բախվել են Volkswagen և Ford մակնիշի ավտոմեքենաները

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:15-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Կամոյի և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Տոնոյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Այս խորագրի վերջին նյութերը