Կարինե Հակոբյան. «Երկրի քայքայումը վարչապետի տերմինաբանությամբ երկրի զարգացումն է»
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է իրավական առումով պատասխան տա երկիրն ավելի քայքայելու համար, իսկ «ով չի համագործակցի մեզ հետ, կհայտնվի կոտրած տաշտակի առջև» հայտարարությունից հետո էլ պետք է հրաժարական տար։
–Երկրի քայքայումը վարչապետի տերմինաբանությամբ երկրի զարգացումն է։ Երևի իրենք հալյուցինացիաների մեջ են և չեն տեսնում իրական վիճակը: Վարչապետի այդ մեկնաբանությունը համարում եմ հակասահմանադրական և հանցագործ, քանի որ ընտրությունների արդյունքները Սահմանադրությամբ պետք է որոշի ժողովուրդը, ոչ թե իշխող կուսակցությունը: Վարչապետն իր խոսքով փաստեց, որ հասարակությունը ընտրություններում դեր չունի: Այսպիսի հայտարարությունից հետո ցանկացած երկրում հասարակական ճնշման ներքո նվազագույն քայլը կլիներ տվյալ վարչապետի հրաժարականը, բայց մեր հասարակությունը ճնշում չի գործադրում,-ասել է Կարինե Հակոբյանը:

7or.am