Քաղաքական

07.12.2023 19:17


Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին

Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին

Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի քրեական գործով Բաքվի դատարանում տեղի է ունեցել դատաքննություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի Սաբունչինսկի շրջանային դատարանում դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարությունից հետո ընթերցվել է վճիռը: Գագիկ Ոսկանյանը կեղծ և շինծու մեղադրանքով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։

ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի՝ նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, զրուցում նրա հետ, հետո ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ապօրինի սահմանահատումից մինչև ահաբեկչություն։

Այս խորագրի վերջին նյութերը